Մանկական հիվանդություններ
Ինչպե՞ս կարելի է ճանաչել մանկական հիվանդությունները
Նշված հիվանդություններն այսօր շատ տարածված են: Օրինակ` ջրծաղիկը սկսում է վատ ինքնազգացողությամբ: Մարմնի ջերմաստիճանը կարող է հասնել 38°-ի, եւ ցան առաջանալ` ջրով լցված բշտիկների ձեւով:
Սկզբում դրանց քանակը շատ չի լինում, բայց 2 օրվա ընթացքում շատանում է` տարածվելով ամբողջ մարմնով մեկ: Ցանը շարունակում է դուրս տալ 1 շաբաթ շարունակ:
Երեխաներն այս հիվանդությունը բավականին թեթեւ են տանում, իսկ մեծերի մոտ հնարավոր են նույնիսկ բարդացումներ: Թույլ դիմադրողականության դեպքում հնարավոր է հիվանդությունը նորից կրկնվի: Այս հիվանդության ինկուբացիոն շրջանը կարող է տեւել 11-21 օր: Այն փոխանցվում է միայն օդակաթիլային ճանապարհով:
Երեխան վարակիչ կարող է համարվել ցանը դուրս տալուց 2 օր առաջ եւ դադարում է վարակիչ լինել վերջին ցանը դուրս տալուց 5 օր հետո: Ջրծաղիկի բարդությունն այն է, որ հնարավոր է քորելիս վարակ անցկացնել` ստաֆիլոկոկային կամ ստրեպտոկոկային: Արտասահմանյան շատ երկրներում ջրծաղիկի դեմ պատվաստումները համարում են ճիշտ: Մանկական վարակիչ հիվանդությունների թվին են պատկանում նաեւ կարմրուկը, կարմրախտը, քութեշը: Կարմրուկը սկսում է ջերմության կտրուկ բարձրացմամբ, կոպիտ հազով ու աչքերի կարմրությամբ: Հիվանդը սկսում է բողոքել գլխացավից ու աչքերի այրոցից, երկրորդ օրը այտերի լորձաթաղանթի վրա առաջանում են կարմիր եզրագծով բծեր, իսկ հետո 3-4 օր շարունակ սկսում է խոշոր ցանավորում սկզբից՝ դեմքին, ապա՝ ականջների հետեւամասում: Հետո 1 օր էլ՝ ոտքերի ու ձեռքերի մատների վրա, ու քիչ-քիչ սկսում է հետ քաշվել, իջնում է ջերմությունը, իսկ ցանի տեղերն անցնում են 1 շաբաթից: Այս հիվանդության գաղտնի շրջանը 9-14 օր է, եւ փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով:
Հիվանդությունը վարակիչ է այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում է ցանը: Այն վտանգավոր է իր հնարավոր բարդություններով` բրոնխիտի, օտիտի, լիմֆոդենիտի, թոքաբորբի տեսքով: Շատ հազվադեպ հնարավոր է նաեւ մենինգոէնցեֆալիտի զարգացում: Քութեշ հիվանդությունը հենց սկզբից ունի սուր արտահայտություն` բարձր ջերմություն, գլխացավ, եւ երեխաներն անընդհատ բողոքում են, որ կուլ տալու ժամանակ կոկորդը շատ ուժեղ ցավում է: Երբեմն նույնիսկ հնարավոր է փսխում: Քութեշը միշտ ուղեկցվում է անգինայով եւ ամենաբնորոշ ախտանիշը` նշիկները վառ վարդագույն են լինում: Ցանը առաջանում է հիվանդության հենց առաջին օրը, դրանք մանր, հազիվ նկատելի վարդագույն կետիկներ են` տարածված դեմքին ու մարմնին: Ցանն անցնում է 1 շաբաթվա ընթացքում` չթողնելով ոչ մի պիգմենտային հետք: Այդ մասերում պարզապես մաշկը սկսում է թեփոտել ու անցնում է ժամանակի ընթացքում: Այս հիվանդության գաղտնի շրջանը կարող է լինել 2 ժամից մինչեւ 10 օր: Քութեշը փոխանցվում է ոչ միայն օդակաթիլային ճանապարհով, այլ նաեւ սպասքի ու խաղալիքների միջոցով: Երեխան վարակիչ է՝ սկսած հիվանդության արտահայտության առաջին իսկ օրից, մինչեւ 10 օր:
Թվարկված բոլոր հիվանդություններից հետո դիմադրողականությունը պահպանվում է մինչեւ կյանքի վերջը: Իհարկե, միշտ չէ, որ ցանը վարակիչ հիվանդության ախտանիշ է: Հատկապես երեխաների մոտ հնարավոր են ալերգիաներ, քրտնախաշ: Այդ պատճառով չի կարելի ցան տեսնելիս անպայման երեխային տալ դեղորայք: Առաջին հերթին պետք է դիմել մանկաբույժի օգնությանը` ճիշտ ախտորոշում կայացնելու համար: Մինչ բժշկի գալը պետք չէ ինքնագործունեություն ծավալել եւ ցանի վրա որեւէ այլ բան քսել, քանի որ այն լավ չի երեւա:
Կարդացեք նաև
Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր
Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...
Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...
Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...
Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...
Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...
Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...
Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...
Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...
Պարբերական հիվանդությանը (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...
Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...
Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...
Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն